6 սեպտեմբերի 2017 - 13:11 AMT
Արշիլ Գորկու աշխատանքները ցուցադրվում են Եյլի պատկերասրահում

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքներից մի քանիսը ցուցադրվում են Եյլի համալսարանի արվեստի պատկերասրահում բացված ցուցահանդեսի շրջանակներում:

Վիզուալ արվեստներում աքսորի ներգործության ուսումնասիրությունը ներկայացնող հավաքածուն ընդգրկում է արվեստի պատմության վերջին 200-ամյակը և ներկայացնում Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Արևելքից ու ամերիկյան երկու մայրցամաքներից ավելի քան 40 արտաքսված արվեստագետի աշխատանքներ, հաղորդում է YaleNews- ը:

«Հայոց ցեղասպանությունը վերապրելուց հետո Արշիլ Գորկին գեղարվեստի մոդեռնիստական ուղղությունը միախառնել է իր ազգային մշակույթի և բյուզանդական արվեստի տարրերի հետ»,- ասված է հրապարակման մեջ:

«Աքսորված արվեստագետներ. կորստի ու հույսի արտահայտումները» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչը դեկտեմբերի 31-ը:

Արշիլ Գորկին XX դարի աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն էր և սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչ։ Նրան համարում են նախորդ դարի ամերիկյան մեծագույն գեղանկարիչներից մեկը։