7 սեպտեմբերի 2017 - 10:32 AMT
Լիբանանահայ մարզիկը 3-րդն է Բելգիայի ավտոռալլիում

Լիբանանահայ Ալեքս Դեմիրճյանը 3-րդ հորիզոնականն է գրավել Բելգիայում անցկացված Total 24 Hours of Spa ավտոռալլիում:

Վերջնագծին հասել է 64 մասնակցից 35-ը, այդ թվում նաև Դեմիրճյանը և Ferrari AF Corse-ի նրա թիմակիցներ Նիկոլաս Մինասյանը, Դավիթ Ռիցցոն և Թոնի Վիլանդերը, որոնք 3-րդ տեղն են գրավել, հայտնում է Rusarminfo-ն:

«Դա ՀՀ և Լիբանանի դրոշներով եզրագիծը հատելու հիանալի հնարավորություն էր»,-մեջբերում է Ալեքսի խոսքերը լիբանանյան Asbarez-ը:

Total 24 Hours of Spa-ն 24-ժամանոց ավտոմրցավազք է, որն ամեն տարի անցկացվում է բելգիական Սպա Ֆրանկորշամ ավտոդրոմում Բելգիայի թագավորական ավտոակումբի կողմից: