7 սեպտեմբերի 2017 - 12:33 AMT
Վրաստանում ավտոբուսի վթարից 2 հայ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել

Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հաստատել էր, որսեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան Վրաստանի տարածքում հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Ըստ նախնանակն տեղեկատվության, ավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի թեթև մարդատար մեքենային, ինչի արդյունքում վերջինիս վարորդն ու ուղևորները մահացել են: Բժշկական օգնության էր դիմել ավտոբուսի 11 ուղևոր: