Իրաքյան Քրդստանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին սեպտեմբերի 14-ին Էրբիլում ընդունել է ԻՊ դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետտա Մաքգերկին: Այդ մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանի միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆալահ Մուսթաֆան:
Ինչպես գրել է Մուսթաֆան Twitter-ում, կողմերը քննարկել են սեպտեմբերի 25-ի համար նախանշված Քրդստանի անկախության հանրաքվեի հարցը: Ըստ նրա, Բարզանին ընդունել է նաև Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ նույն հարցով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մինչ այդ Մաքգերկը այցելել էր ինքնավարության մեկ այլ քաղաք՝ Սուլեյմանիե, որտեղ հանդիպել էր Քրդստանի հայրենասիրական միություն կուսակցության ղեկավարության հետ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խնդրել էր ինքնավարության իշխանություններին հետաձգել անկախության հանրաքվեի անցկացումը: Մինչդեռ Իրաքյան Քրդստանումառաջիկայում կայանալիք անկախության հանրաքվեինընդառաջ Իսրայելը հայտարարել է, որ սատարում է սեփական պետություն ստեղծելու քրդերի ձգտմանը:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել է Բաղդադը, ինչպես նաև Թեհրանն ու Վաշինգտոնը: Հայտարարվել է, որ Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ հանրաքվեն Իրաքյան Քրդստանում կարող է լարվածության աճ հրահրել, և կոչ են արել հրաժարվել այդ մտադրությունից:
Ինքնավար տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել հանրաքվեն:Հանրաքվեի և ընտրությունների անկախ բարձրագույն հանձնաժողովը ներկայացրել է քվեաթերթիկի նմուշը, որն օգտագործվելու է Իրաքից այդ տարածաշրջանի անկախացման մասին հանրաքվեի ժամանակ: