Պայթյուն է որոտացել Լոնդոնի մետրոյի Փարսոնս Գրին կայարանում: Կան տուժածներ:
Մի քանի մարդ դեմքի այրվածք է ստացել: Պատահարի վայր են մեկնել հրշեջներն ու բժիշկները: Ինչպես պատմել են ականատեսները, վագոններից մեկում սպիտակ գույնի ինչ-որ տարա է պայթել, գրում է ՌԻԱ Նովոստին Sun թերթի վրա հղումով:
Սոցցանցերում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է սուպերմարկետի տոպրակի մեջ դրված և այրվող սպիտակ դույլը:
Ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը, սակայն մանրամասներ չի հայտնում:
Երթևեկությունը Լոնդոնի Դիսթրիքթ գծի Էրլս կորտ և Ուիմբլդոն կայարանների միջև դադարեցվել է: