16 սեպտեմբերի 2017 - 17:02 AMT
Իրանը հայտարարել է իր արսենալում առկա գերհզոր ոչ ատոմային ռումբի մասին

Իրանը տասը տոննա կշռող սեփական արտադրության ռումբ ունի: Այս մասին ասել է ԻԻՀ ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Նրա խոսքով, ռազմատիեզերական ուժերի հանձնարարությամբ ռազմական արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը ստեղծել է 10 տոննա կշռող ռումբ, որը հնարավոր է նետել «Իլյուշին» ինքնաթիռից: Այս ռումբը հսկայական ավերածությունների պատճառ կարող է դառնալ:

«ԱՄՆ-ի արսենալում «բոլոր ռումբների մայրն» է, ապա Իրանն ունի «ռումբերի հայրը»,-ասել է նա:

«Մայր ռումբը» առաջին անգամ փորձարկվել է 2003-ին, և առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է 2017-ի ապրիլի, երբ ԱՄՆ-ն իր արսենալի ոչ միջուկային ամենամեծ ռումբը գցեց Աֆղանստանում ԻՊ գրոհայինների դիրքերի վրա: 9 մ երկարությամբ և գրեթե 10 տոննա քաշով GBU-43 ռումբը ստացել է «մայր ռումբ» անվանումը:

Photo: Amir Kholoosi / ISNA News Agency