16 սեպտեմբերի 2017 - 17:31 AMT
Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին և սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 18:30-ին համաժողովի շրջանակներում նախատեսվող «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգին:

«Զվարթնոց» օդանավակայանում Կարո Փայլանին դիմավորել են ՀՀ սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը և ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, հաղորդում է և «Ծագումով Հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը, հաղորդում է «Հայերն այսօրը»:

2017-ի սկզբին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ է, պատժվել է ցեղասպանություն բառի համար՝ նրան զրկեցին 3 նիստի մասնակցելու իրավունքից: Ավելի ուշ առաջարկվեց զրկել նրան պատգամավորական մանդատից «ազգային ատելության բորբոքման» համար: Սակայն ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցի օրը Կարո Փայլանը պահանջեց օրենքների փորձաքննություն անցկացնել: Նա կոչ արեց թուրք խորհրդարանականներին սատարել արդարությանն ու ճշմարտության բացահայտմանը՝ ապագայում խուսափելու համար նոր ոճիրներից: