18 սեպտեմբերի 2017 - 14:31 AMT
Ռունին հասարակական աշխատանք կկատարի. Անսթափ վիճակում մեքենա է վարել

31-ամյա հայտնի ֆուտբոլիստ, «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնվել է դատարանում անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: Դատավարությունն ընթանում էր Մանչեսթերի արվարձանում:

Անգլիացի ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել և ինքն էլ խոստովանել է մեղքը: Նրան 2 տարով զրկել են վարորդական իրավունքից: Իսկ որպես պատիժ նա 100 ժամ հասարակական աշխատանք պետք է կատարի:

Սեպտեմբերի 1-ին Ռունին անսթափ վիճակում է վարել մեքենան և կանգնեցվել է ոստիկանության կողմից՝ նա վերադառնում էր երեկույթից: Մեքենան, ենթադրաբար, պատկանում է այն կնոջը, որի հետ նա հանդիպել է բարում, գրում է sports.ru-ն:

Ֆուտբոլիստի հղի կինն ու 3 երեխաներն այդ ժամանակ հանգստի էին մեկնել: