Չինացի գիտնականներն Ուհանի համալսարանից մարդկանց ատամների քայքայումը կանխող պատվաստանյութ են մշակել:
Հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:
Առնետների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ երկու մասից բաղկացած հիբրիդային KF-rPAc սպիտակուցը նպաստում է կարիեսի կանխարգելմանն ու բուժմանը: KF-ն առանձնացվել է Escherichia coli աղիքային ցուպիկից, իսկ rPAc-ը Streptococcus mutans բակտերիաներից, որոնք ապրում են մարդու բերանի խոռոչում և կարող են ատամների քայքայման պատճառ դառնալ: Առաջին բաղադրիչն ուժեղացնում է իմունային պատասխանը, որն ուղղված է միկրոօրգանիզմաների մեմբրանի մակերեսին եղած rPAc դեմ, գրում է Lenta.ru-ն Indiatimes-ի վրա հղումով:
Ապագայում հետազոտողները մտադիր են կլինիկական փորձարկումներ սկսել մարդկանց մասնակցությամբ:
Ավելի վաղ ամերիկացի և ավստրալացի գիտնականները հայտարարեցին, որ կարիեսի առաջացման պատճառը ոչ թե գենետիկ կանխատրամադրվածությունն է, այլ անառողջ ապրելակերպն է ու բերանի խոռոչի սխալ խնամքը: