19 սեպտեմբերի 2017 - 16:36 AMT
Գորիսում անվճար հասարակական տրանսպորտ է գործարկվել

Գորիսում սեպտեմբերի 19-ից գործելու է անվճար հասարակական ներքաղաքային տրանսպորտ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը՝ նշելով, որ ուղևորափոխադրումներն իրականացվելու են «Մերսեդես» մակնիշի հարմարավետ միկրոավտոբուսներով։

«Պատվիրված է ևս երկու ավտոմեքենա, որոնք այս պահին ճանապարհին են։ Որքանով ես տեղյակ եմ, շատ քիչ եվրոպական քաղաքներում կա նման բան, ես էլ Գորիսը շատ եմ նմանեցնում յուրահատուկ կոլորիտով եվրոպական կոկիկ քաղաքներին, այնպես որ այժմ այն ունի այդ քաղաքների հետ ևս մեկ ընդհանրություն»,- գրել է Սաղաթելյանը:

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ նախագիծը բյուջեի հաշվին չի իրականացվելու, այլ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի անձնական նախաձեռնությունն է: