20 սեպտեմբերի 2017 - 11:34 AMT
Honest Cooking. Հայաստանը խոհարարության հին պատմություն ունի

Միջազգային խոհարարական Honest Cooking (Ազնիվ խոհանոց) հանդեսը հատուկ անդրադարձ է կատարել հայկական խոհանոցին՝ հատուկ նշելով, որ Հայաստանի խոհարարական արվեստը դարերի խորքից է գալիս, իսկ տարածաշրջաններից յուրաքանչյուրը տարատեսակ ուտեստների պատրաստման իր սեփական ավանդույթներն ունի:

«Հայաստան ասելիս առաջին հերթին պատկերացնում ենք բարձր լեռներ և համեղ կերկուր: Թփով տոլմա, գաթա, հարիսա, խաշ, քյուֆթա՝ այս ամենը հարուստ հայկական խոհանոցի ուտեստներ են»,-ասվում է հոդվածում, գրում է Rusarminfo-ն:

Պարբերականը նշում է, որ կա հայկական խոհանցում մի յուրահատուկ ճաշատեսակ, որը բոլորին չէ, որ կարող է դուր գալ: «Երբ հերթը հասնում է հայկական խաշին, ճիշտն ասած, բոլորին չէ, որ այն դուր է գալիս: Սակայն, համադամասերներին կտպավորի այս յուրահատուկ ճաշատեսակը, պատրաստված տավարի տոտիկներից, որը մատուցվում է սխտորով, հայկական լավաշով և օղիով »,-ասվում է հոդվածում:

Քաղցրավենիքից ամսագիրն առանձնացրել է գաթան, պոպքից և խաղողի շփոթից պատրաստված սուջուխը և անալին՝ չորացրած դեղձը դարչինով և պոպոքով:

Վերջում հանդեսը խորհուրդ է տալիս ընթերցողին մեկնել Հայաստան և տեղում համտեսել և վայելել հայկական խոհանոցի ուտեստները:

Վերջերս հազարամյա հայկական խոհանոցին էր անդրադարձել նաև հնդկական The Pioneer-ը: