20 սեպտեմբերի 2017 - 13:52 AMT
Խառը իրականության Windows Mixed Reality ծրագիրը կներկայացվի հոկտեմբերի 3-ին

Microsoft ընկերությունը մտադիր է հատուկ միջոցառում անցկացնել մամուլի համար՝ նվիրված խառը իրականության Windows Mixed Reality ծրագրին: Միջոցառումը կկայանա հոկտեմբերի 3-ին: Ընկերությունն արդեն սկսել է լրագրողների հրավիրել:

Ինչպես ակնկալվում է, տարբեր արտադրողների Mixed Reality սաղավարտների վաճառքը մեկնարկում է հոկտեմբերին, մոտավորապես Windows 10 Fall Creators Update-ի գործարկման օրերին: Դրանց թվում են նաև Acer սաղավարտը $299-ով, HP-ն՝ $450, Dell և Lenovo-ն՝ $349, գրում է Ferra.ru-ն:

Շնորհանդեսը կանցկացվի Windows 10 Fall Creators Update մեծ թարմացման գործարկումից մի քանի շաբաթ առաջ: Գործարկումը նախանշված է հոկտեմբերի 17-ին: