20 սեպտեմբերի 2017 - 17:29 AMT
Sportskeeda. Մխիթարյանը դարձել է ՄՅու հենասյունը

Վերջին մեկ տարում խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր կազմում՝ Հենրիխ Մխիթարյանը վերափոխել է իր կարգավիճակը՝ դառնալով թիմի հենասյունը: Այս մասին գրում է Sportskeeda-ը՝ անդրադառնալով Old Trafford- ի հայաստանցի ներկայացուցչի կարիերային:

Հենրիխ Մխիթարյանն ԱՊԼ այս խաղաշրջանում արդեն ավելի շատ գոլային փոխանցումներ է կատարել, քան 2016-17-ի ամբողջ ընթացքում:

Աղբյուրի պնդմամբ, ի դեմս Մխիթարյանի Մոուրինյոն ձեռք է բերել ոչ միայն վերջին 3 խաղաշրջանների լավագույն փլեյմեյքերին՝ խաղը կառուցողին, այլև՝ ֆուտբոլիստի, որն իր վարպետության գագաթնակետին է:

Նշվում է, որ Մխիթարյանի լավագույն հատկանիշներից մեկը Բունդեսլիգայից հետո անգլիական խաղաոճին արագ հարմարվելու կարողությունն է:

«Թեև Մխիթքարյանի ներկայիս մարզավիճակն ապացուցում է նրա գերազանց ֆուտբոլիստ լինելը, առավել քան գովելի է նաև այն փաստը, որ նա պահում է հանգուցյալ հորը տված խոստումը»,- գրում է պարբերականը: