21 սեպտեմբերի 2017 - 15:36 AMT
Վարչապետ. Դպրոցներում ռուսերենի խորացված ուսուցման հանձնարարական չի տրվել

Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:

«Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել», - Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Կարեն Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։

Այն դիտարկմանը, թե հայեցակարգում գրված է, որ այն մշակվել է վարչապետի հանձնարարականով, Կարեն Կարապետյանն արձագանքել է. «Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել, երկրորդը՝ յուրաքանչյուր սենց առիթ կարելի՞ է օգտագործել։ Ասել ենք՝ հաշվետվություն կտանք, բոլոր ձեր հարցերին կպատասխանենք, շնորհավոր ձեր տոնը»:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը:

Ընթերցեք նաև.Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը. Ինչ է առաջարկում ԿԳՆ-ն