21 սեպտեմբերի 2017 - 17:53 AMT
Եվրոպայում վաճառքի է հանվել վարդագույն Samsung Galaxy S8-ը

Samsung ընկերությունը սկսել է վարդագույն Galaxy S8 սմարթֆոնի վաճառքը Եվրոպայում: Սկզբում վարդագույն սմարթֆոնը վաճառքի հանվեց Թայվանում, իսկ հետո այն կարելի էր գնել Հյուսիսային Ամերիկայում: Այժմ դա հնարավոր կլինի նաև եվրոպական երկրներում:

Վարդագույն Samsung Galaxy S8-ի գինը մոտ 599 եվրո կլինի: Դեռևս ընդունվում են նախնական պատվերներ, իսկ առաքումների ժամկետը չի նշվում:

Samsung Galaxy S8-ը վաճառքի էր հանվել 2017-ի մարտին:

Samsung-ի ֆաբլետի նոր սերնդի սարքն ունի 6,3-դյույմանոց էկրան, ավանդական S Pen կառուցվածք, ինչպես նաև կորեական բրենդի պատմության մեջ առաջին կրկնակի տեսախցիկը:2016-ի Samsung Galaxy Note 7 մոդելը տապալվեց աշխարհում մարտկոցի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով: