22 սեպտեմբերի 2017 - 16:32 AMT
Ալեքսիս Օհանյանը խոստացել է դստերը Հայաստան բերել

Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը խոստացել է նորածին դստերը՝ Օլիմպիային, Հայաստան բերել: Այդ մասին նա գրառում է կատարել Instagram-ում:

Օհանյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը: «Ազատ Խորհրդային Միությունից 1991-ից ի վեր: Մեր փոքր երկիրը ձգտում է զարգացման, ուր փոքրիկն անպայման մի օր կայցելի»,-գրել է նա:

Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը 2017-ին ընդհատել էր ելույթները հղիության պատճառով, 3090 գ քաշով աղջիկ է ունեցել: Ծննդաբերությունն անցել է Ֆլորիդայի նահանգի կլինիկայում:

Օհանյանը նաև հրապարակել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ժամանակին իր ունեցած ելույթի լուսանկարը՝ հայկական պատվիրակության համար նախատեսված հատվածում:

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամերիկահայ գործարար է, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, նա հայտնի է իր սոցիալական նորությունների Reddit կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը Hipmunk, և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն։ 2009 թվականին Reddit-ից հեռանալուց հետո, Ալեքսիսը 3 ամիս աշխատեց Միկրոֆինանսում որպես Կիվայի ներկայացուցիչ:

Մինչդեռ Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին աղջիկն արդեն բավականին մեծ ճանաչում ունի Instagram-ում, նա մի քանի օրում մոտ 50.000 հետևորդ է հավաքել: