22 սեպտեմբերի 2017 - 17:48 AMT
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հանդիպել են. Խոսել են պայմանավորվածությունների կատարումից

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են նաև հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծել են առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։