23 սեպտեմբերի 2017 - 11:07 AMT
ՀՀ ներկայացուցիչը բիլիարդի «Կրեմլի գավաթի» եզրափակչում է

ՀՀ բազմակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Վարդանյանը մասնակցում է բիլիարդի «Կրեմլի գավաթ» խոշորագույն միջազգային մրցաշարին, որը նաև հայտնի է որպես տարվա կարևորագույն գերմրցաշար։ Մրցաշարն անցակցվում է Մոսկվայի Օլիմպիական մարզահամալիրում:

Եռօրյա համառ պայքարի արդյունքում հայ մարզիկը հայտնվել է գերմրցաշարի եզրափակչում, որտեղ ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիդորովի հետ։

Կրեմլի Գավաթի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 23-ին, հայտնում է Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիան:

Ռազմիկ Վարդանյանը Կրեմլի գավաթին մասնակցելու ուղեգիրը ձեռք է բերել հաղթելով սեպտեմբերի սկզբին Հայաստանի Բիլիարդային սպորտի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված Դինամիկ բուրգ խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունում։