26 սեպտեմբերի 2017 - 13:29 AMT
Մասկը կներկայացնի Մարսի գաղութացման համակարգի մանրամասները

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում խոստացել է բացահայտել Մարսի գաղութացման համակարգի ITS (Interplanetary Transport System) մանրամասները: Ծրագիրը ներկայացվել էր մեկ տարի առաջ:

«Հիմնական բարելավումներն ու որոշ անսպասելի հավելվածները կբացահայտվեն սեպտեմբերի 29-ին Ավստրալիայում կայանալիք IAC2017 կոնֆերանսում»,-գրել է գործարարը, հայտնում է Lenta.ru-ն:

IAC2017 (International Astronautical Congress) միջոցառումը, Աստղագիտության միջազգային դաշնության 68-րդ կոնգրեսը տեղի կունենա Ադելաիդայում սեպտեմբերի 25-29-ը:

ITS հայեցակարգը Մասկը ներկայացրել էր 2016-ին Մեքսիկայում կայացած համանուն միջոցառման ժամանակ: Ծրագրի վերջնական նպատակն է մարդկանց ինքնաբավ գաղութի ստեղծումը Կարմիր մոլորակում: