Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է հարցազրույցում, որ անցել է Android սմարթֆոնի:
Ենթադրվում է, որ մինչ այդ ձեռներեցը օգտվել է Windows Phone-ից: Հայտնի է, որ հենց այդ օպերացիոն համակարգի սմարթֆոններից են օգտվել գործարարի երեխաները, որոնց արգելվում էր օգտվել Apple-ից:
Գեյթսը պատմել է նաև, որ համակարգչում Windows է օգտագործում, իսկ Android սմարթֆոնի է անցել բոլորովին վերջերս: Եվ այնուամենայնիվ, ձեռներեցի գաջեթում բազմաթիվ սոֆթեր կան Microsoft-ից, գրում է Korrespondent.net-ը Cnet-ի վրա հղումով:
Լրագրողի զարմացած հարցին iPhone-ի առկայության մասին Գեյթսն ասել է, որ «ոչ, iPhone չունի»:
Microsoft-ի նախկին գլխավոր տնօրենի դիրքորոշումը հակասում է ներկայիս ղեկավար Սաթյա Նադելի ավելի դեմոկրատական մոտեցմանը: Վերջինս մի քանի տարի առաջ ցուցադրել էր Outlook փոստային ծառայությունն իր iPhone-ի վրա: