Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել թուրքական ընդդիմադիր թերթերի թուրք լրագրողներին, որոնց հանդեպ դատավարություն է սկսվում:
Վերջին օրերին Թուրքիայում 35 լրագրողի վերաբերյալ բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Վերջիններս տարբեր մեդիա ընկերությունների ներկայացուցիչներ են:
«Հրավիրում եմ բոլորին Չաղլայան արդարադատության պալատ՝ աջակցելու կալանավորված լրագրողներին: Ես նույնպես ներկա եմ գտնվելու դատական նիստին: Ազատություն», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Փայլանը, հայտնում է Panorama.am-ը։
Լրագրողները հետապնդումների են ենթարկվել Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում: