«Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստը, իսկ այժմ անգլիական ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը առավոտյան վազք է կատարել Մոսկվայի Կարմիր հրապարակում:
Դա տեղի է ունեցել Մոսկվայում ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի շրջանակում իր սաների և մոսկովյան «Սպարտակի» միջև հանդիպման նախօրեին:
Նախկին կիսապաշտպանն իր մարզչական շտաբի անդամների հետ միասին վազքով մի քանի րոպե հիացել է Կարմիր հրապարակի տեսարանով, գրում է Սպորտ-էքսպրեսը:
Ֆուտբոլի սիրահարներից ոմանց, որոնք այդ պահին հրապարակում էին, հաջողվել է լուսանկարվել ֆուտբոլային աստղի հետ: Սակայն դա հաջողվել է միայն նրանց, ով լավ մարզավիճակում էր, քանի որ ֆուտբոլիստը ոչ մի պահ կանգ չի առել հանուն սելֆիի, ուստի ցանկացողները ևս ստիպվված էին միանալ նրա վազքին: