8 փետրվարի 2008 - 18:02 AMT
Վարդան Օսկանյանը մասնակցելու է Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին
Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մյունխեն` մասնակցելու Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաժողովին կմասնակցեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, ԵՄ միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը,15 երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ:

Փետրվարի 13-14-ին նախարար Օսկանյանը կմասնակցի Կիեվում կայանալիք Սեւծովյան տարածաշրջանի եւ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպանը: