29 սեպտեմբերի 2017 - 15:04 AMT
Երևանում հերթական համերգն է տապալվել․ Այս անգամ չի գա Մոնատիկը

Սեպտեմբերի 30-ին Երևանում կայանալու էր առաջին UpEvn Open Air 2017 երիտասարդական փառատոնը, որի շրջանակում ելույթ էին ունենալու դիջեյներ, երգիչներ և երաժիշտներ Հայաստանից, Եվրոպայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Նրանց թվում պետք է լինեին նաև ռուսաստանցի ռեփեր, Presnya Family երաժշտական լեյբլի հիմնադիր Kravz-ը և ուկրաինացի երգիչ, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր Monatik-ը:

Սակայն սեպտեմբերի 28-ի երեկոյան կազմակերպիչները հայտնեցին, որ համերգը չի կայանալու: Կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն, վաճառվել է ոչ ավելի քան 200 տոմս, և «նման մեծ միջոցառումը չի կարող իրականանալ առանց պետական և հովանավորչական աջակցության ու տոմսերի վաճառքի ցածր ակտիվության դեպքում»:

Գնված տոմսերը շուտով հնարավոր կլինի վերադարձնել: