29 սեպտեմբերի 2017 - 16:15 AMT
Զեկույց․ Հայաստանում կաշառակերության մակարդակը փոքր-ինչ նվազել է

Հայաստանում 2016-ին նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է կաշառակերության տարածվածությունը։ Նման եզրահանգման են եկել Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության հերթական զեկույցի հեղինակները։

Զեկույցի հեղինակները հետազոտել են, որքան հաճախ են կաշառք տալիս ներմուծման-արտահանման, հասարակական գործառույթների, հարկեր վճարելի, լիցենզիաների ու դատական որոշումների համար։

137 երկրների շարքում Հայաստանը գրավել է 61-րդ տեղը նախորդ զեկույցի 65 րդ հորիզոնականի դիմաց (որքան բարձր է զբաղեցված դիրքն, այդքան քիչ է կոռուպցիան երկրում), ստանալով 4․1 բալ 2016-ի 4 բալի դիմաց՝ մաքսիմալ 7 հնարավորից։ Վրաստանը ցանկում 30-րդն է, Ադրբեջանը՝ 63-րդը։

Աշխարհի ամենաքիչ կոռումպացված երկիրն է Ֆինլանդիան, որը հավաքել է 6․8 բալ։ Երկրորդ հորիզոնականում Նոր Զելանդիան ու Սինգապուրն են՝ 6․7 բալ։ Երրորդ հորիզոնականը 6․6 բալով զբաղեցնում է Իսլանդիան։

Կարդացեք նաև․ Հայաստանում տարածաշրջանի ամենավատ ճանապարհներն են