9 փետրվարի 2008 - 13:48 AMT
Երեւանում այրվել է Հայաստանի Արդարադատության նախարարության շենքը
Այսօր առավոտյան Երեւանում այրվել են Հայաստանի Արդարադատության նախարարության վերջին երկու հարկերն ու տանիքը, այդ թվում նախարարի եւ նրա տեղակալների աշխատասենյակները: ԱԻ մասին ահազանգն ստացվել է 5:00-ին: Հրդերի վայր են մեկնել 23 հրշեջ անձնակազմ եւ 7 հատուկ մեքենա: Աշխատակիցներին հաջողվել է շենքից հանել որոշ տեխնիկա, սակայն վնասը հսկայական է, քանի որ հրդեհի արդյունքում շենքը շահագործման համար անպիտան է դարձել: Նախարարությունը գտնվում էր անցյալ դարասկզբում կառուցված շենքում, կրակն արագ է տարածվել միջհարկային փայտյա ծածկերի պատճառով: Հրդեհը բարդության երրորդ աստիճանի է եղել: Դեռեւս հայտնի չէ` որտեղ է տեղակայվելու նախարարությունը, հաղորդում է Regnum-ը: