Ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն և Սերխիո Ռամոսը վիճել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի պատճառով: «Ռեալի» պաշտպան Ռամոսը մեղադրել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պիկեին Իսպանիայի հավաքականում տրամադրություններն ապակայունացնելու մեջ:
Պիկեն և Ռամոսը մշտապես վիճաբանում են մամուլում, սակայն հավաքականում մշտապես շեշտում էին, որ իրենք ընկերներ են: Սակայն Կատալոնիայում հանրաքվեից հետո ֆուտբոլիստների հարաբերությունները վերջնականապես փչացան: Նրանք վիճաբանել են մարզման ժամանակ:
Պիկեն ասել է, որ Իսպանիայի փոխվարչապետ Սորայո Սաենս դե Սանտա Մարիան գերազանցել է իր լիազորությունները Կատալոնիայում հանրաքվեի ժամանակ, գրում է evrosport-ն AS-ի վրա հղումով:
Ավելի վաղ Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիերասը հայտարարել էր, որ Կատալոնիայի ֆուտբոլային թիմերն ազատ են իրենց ճակատագիրը որոշելու հարցում: Նա ասել էր, որ «Բարսելոնան» կարող է ԱՊԼ-ում խաղալ, եթե Կատալոնիան անկախանա:
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե: Քվեարկությունն անցավ Իսպանիայի հետֆրանկիստական ժամանակաշրջանի համար աննախադեպ բռնության պայմաններում: