Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյաննաշխարհի ունիվերսալ շախմատիստների առաջին եռյակում է: Վարկանիշը կազմել են շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հիմնադրամը, Grand chess tour կազմակերպությունը և Սենթ Լուիսի շախմատի ակումբ և ուսումնական կենտրոնը (Chess Club and Scholastic Center of Saint Louis): Հաշվի են առնվել դասական, արագ և կայծակնային շախմատի պարտիաները:
2867 միավորով աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հաջորդ երկու տեղերը բաժանում են Լևոն Արոնյանն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, որոնք վաստակել են 2803-ական միավոր:
Նրանց հաջորդում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը 2802 միավորով, Ալեքսանդր Գրիշչուկը 2797 միավորով, Վլադիմիր Կրամնիկը 2792 միավորով, Ուեսլի Սոն 2789 միավորով: Տասնյակը եզրափակում են Շախրիյար Մամեդյարովը՝ 2785, Սերգեյ Կարյակինը՝ 2783, Դին Լիրենը՝ 2780:
Հայաստանի շախմատիստներից վարկանիշային աղյուսակում տեղ են զբաղեցրել նաև Վլադիմիր Հակոբյանը (63-րդ), Գաբրիել Սարգսյանը (72-րդ), Սերգեյ Մովսեսյանը (81-րդ) և Հրանտ Մելքումյանը (97-րդ):