5 հոկտեմբերի 2017 - 14:24 AMT
Էդուարդ Իլոյանի ընկերությունը ռուսական նոր հեռուստաալիք կստեղծի

ՌԴ խոշորագույն «Գազպրոմ-մեդիա» մեդիահոլդինգը ժամանցայիննորհեռուստաալիք է բացում, որը կկոչվի «Սուպեր»:

«Դա դաշնային հեռուստաալիք է, որը կսկսի աշխատանքը 2018-ի հունվարի 1-ին»,-գրում է «Վեդոմոստին» սեփական աղբյուրների վրա հղումով:

Ըստ պարբերականի, ալիքը կստեղծի Yellow, Black and White պրոդյուսերական ընկերությունը, որի գլխավոր պրոդյուսերն է Ռուսաստանի Ժողովրդների բարեկամության համալսարանի ՈւՀԱ հավաքական թիմի հիմնադիր և տնօրեն Էդուարդ Իլոյանը:

Yellow, Black and White պրոդյուսերական ընկերությունը հիմնադրվել է 2006-ին և զբաղվում է «Գազպրոմ-մեդիա» խմբի մեջ մտնող հեռուստաալիքների համար զվարճային հեռուստանախագծերի և սերիալների արտադրությամբ: Yellow, Black and White-ը այնպիսի հայտնի սերիալներ է նկարահանել, ինչպիսիք են, օրինակ, «Խոհանոցը», «Լեոն հյուրանոցը», «Վերջին Մագիկյանը»:

«Գազպրոմ-մեդիան» համարվում է առաջատար դիվերսիֆիկացված մեդիահոլդինգը Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում: «Զվարճային հեռուստատեսություն» ընկերության գլխավոր տնօրենն Արթուր Ջանիբեկյանն է, հոլդինգում «Կինո և հեռուստատեսություն» բիզնես ուղղությունը գլխավորում է Ռաֆայել Մինասբեկյանը: