6 հոկտեմբերի 2017 - 16:33 AMT
Ինյեստան երկարացրել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը մինչև կարիերայի ավարտը

«Բարսելոնան» հայտարարել է, որ երկարացրել է թիմի ավագ Անդրես Ինյեստայի հետ պայմանագիրը: Արդյունքում կատալոնացի կիսապաշտպանը հայրենիքում կմնա մինչև կարիերայի ավարտը:

Ինյեստայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում էր 2018-ի ամռանը:

Ինյեստան կստորագրի նոր պայմանագիրը հոկտեմբերի 6-ին, որից հետո մամուլի ասուլիս է նախատեսված ֆուտբոլիստի և թիմի նախագահ Խոսեփ Բարտոմեուի մասնակցությամբ, գրում է evrosport-ը:

Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» կազմում է հանդես գալիս 2002-ից ի վեր: Կիսապաշտպանը 639 հանդիպման է մասնակցել և 55 գոլի հեղինակ դարձել: