9 հոկտեմբերի 2017 - 16:02 AMT
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է € 400 մլն վճարել Մեսսիի համար

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային € 400 մլն վճարել «Բարսելոնայի» հարձակվող Մեսսիի համար:

Անգլիական ակումբի ներկայացուցիչները մշտական կապ են պահպանում 30-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: «Մանչեսթեր Սիթին» լիովին պատրաստ է Մեսսիի հնարավոր տրանսֆերին, եթե վերջինս ցանկանա տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա, գրում է sport.ru-ն AS-ի վրա հղումով:

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Ագուստի Բենեդիտոն հայտարարել էր, որ կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեփ Մարիա Բարտոմեուն ստում է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն երկարացրել է պայմանագիրն ակումբի հետ: Եթե Մեսսին իրոք չի երկարացրել պայմանագիրը, ապա նրա ժամկետը սպառվում է ընթացիկ խաղաշրջանի ավարտին: