10 հոկտեմբերի 2017 - 16:32 AMT
Կակա. Այլևս հաճույք չեմ ստանում ֆուտբոլից

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Կական կարող է չերկարացնել «Օրլանդոյի» հետ պայմանագիրը, որի ժամկետը սպառվում է տարեվերջին:

«Ես կցանկանայի Զիզուի պես վարվել: Նա ավարտեց խաղը, մի փոքր դադար վերցրեց, հետո հասկացավ, որ իրեն դուր է գալիս մարզել և գնաց երիտասարդական»,-ասել է Կական, հայտնում է evrosport-ը Ջանլուկա դի Մարցիոյի կայքի վրա հղումով:

Կական հավելել է, որ այլևս հաճույք չի ստանում ֆուտբոլից, ամեն ինչ ցավում է յուրաքանչյուր խաղից հետո: «35 տարեկանում ես դա դժվար եմ տանում»,-ասել է կիսապաշտպանը:

«Օրլանդոն» MLS Արևելայն կոնֆերանսի 10-րդ տեղում է 34 պարտադիր խաղից 32-ի արդյունքներով: Թիմը զրկվել է փլեյ-օֆ դուրս գալու շանսից: