11 հոկտեմբերի 2017 - 11:12 AMT
Տամագոչիները վերադառնում են

Bandai ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է կրկին տամագոչի խաղալիքների արտադրություն սկսել ԱՄՆ-ում:

«Մենք այնքան մեծ արձագանք ստացանք ամբողջ աշխարհում խաղի երկրպագուներից, մեզ խնդրում էին վերադարձնել այն, և մենք այդպես էլ արեցինք»,-ասել են ընկերության ներկայացուցիչները: Գնումների նախնական պատվերները Amazon ինտերնետ-հարթակում սկսվել են հոկտեմբերի 10-ին, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Նշվում է, որ խաղի թարմացված տարբերակի արժեքը 15 դոլար է:

Bandai ընկերությունն առաջին տամագոչիները թողարկել է 1996-ին: Դա փոքր էլեկտրոնային սարք էր, որն ուրվագծով ձու էր հիշեցնում, սև-սպիտակ էկրան ուներ և 3 կոճակ: 4-րդ կոճակը հետևի պանելի վրա էր և նախատեսված էր սարքը վերբեռնելու համար: