11 հոկտեմբերի 2017 - 10:49 AMT
Հայկական նրբանցքը՝ զբոսանքի համար Մոսկվայի ոչ ստանդարտ վայրերի ցանկում

Հայկական նրբանցքը Լազարյան եղբայրների պատմական առանձնատան և այլ հայտնի կառույցներով հանդերձ ընդգրկվել է Մոսկվայի հետիոտն զբոսանքների համար ոչ ստանդարտ վայրերի ցանկում: Ցանկը կազմել է Metro-ի ռուսական հրատարակությունը:

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանության այդ հոյակերտ շենքը պատմությանը հայտնի է որպես Արևելայն լեզուների Լազարյան ինստիտուտ»,-հիշեցնում է պարբերականը:

Նշվում է նաև, որ Լազարյանների ազնվական ցեղի ներկայացուցիչների միջոցներով կառուցված տունը 19-րդ դարի սկզբին ծառայել է որպես ուսումնարան չքավոր հայ ընտանիքների երեխաների համար:

Հայկական նրբանցքի հետաքրքիր կառույցների շարքում թվարկվում են նաև դպրոցի շենքը, որի տեղում ժամանակին հայկական եկեղեցի է եղել, «Մոսկվայի լույսերը» թանգարանը, երկհարկանի քարե տունը, որը 18-րդ դարում պատկանել է հայկական եկեղեցուն: