11 հոկտեմբերի 2017 - 11:33 AMT
Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ Արգենտինան կմասնակցի ԱԱ-2018-ին

Արգենտինայի հավաքականը վճռորոշ հանդիպում է անցկացրել Էկվադորի ֆուտբոլի հավաքականի հետ, որը որոշիչ էր աշխարհի առաջնությանը մասնակցության համար: Աշխարհի կրկնակի չեմպիոնների համար խաղի մեկնարկը մղձավանջային էր՝ արդեն առաջին րոպեին Ռոմարիո Իբարան գոլ խփեց Սերխիո Ռոմերոյի դարպասը:

Սակայն հետո իրեն դրսևորեց Լիոնել Մեսսին, որի գոլերի շնորհիվ Արգենտինան առաջ անցավ և առաջնության անմիջական մասնակցության ուղեգիր վաստակեց՝ զբաղեցնելով 3-րդ տեղը որակավորման փուլում, գրում է evrosport-ը:

Մեսսին իրացրեց գոլերը 11-րդ, 18-րդ և 62-րդ րոպեներին:

Մինչ Էկվադորի հետ հանդիպումն Արգենտինան 4 ընտրական խաղում ոչ մի գնդակ չէր խփել: Արգենտինայի նախորդ գորլի հեղինակը նույնպես Մեսսին էր՝ Չիլիի հետ խաղում, որն ավարտվեց 1:0 հաշվով: ԱԱ-2018-ին կմասնակցեն Բրազիլան, Ուրուգվայը, Արգենտինան և Կոլումբիան, իսկ Պերուն կմասնակցի անցումային խաղերին: Արգենտինացիները մասնակցել են աշխարհի բոլոր առաջնություններին 1970թ.