12 հոկտեմբերի 2017 - 16:40 AMT
Apple-ը թողարկել է iOS 11-ի երրորդ պաշտոնական թարմացումը

Apple ընկերությունը թողարկել է iOS 11-ի երրորդ պաշտոնական թարմացումը՝ iOS 11.0.3-ը:

iOS 11.0.3-ը թողարկվել է iOS 11.0.2 ոչ այնքան մեծ թարմացումից մեկ շաբաթ և iOS 11-ի մեծ շնորհանդեսից գրեթե մեկ ամիս անց:

iOS 11.0.3-ն «օդով հասանելի է» iOS 11-ի բոլոր օգտատերերին կարգաբերումների հավելվածի միջոցով: Ըստ Apple-ի նկարագրության, iOS 11.0.3 թարմացման մեջ շտկված են iPhone և iPad-ի սխալներն ու թերացումները, գրում է Ferra.ru-ն:

Մասնավորապես, շտկվել է խնդիրը, երբ որոշ iPhone 7 և iPhone 7 Plus-ում չէր գործում ձայնային և դիպչելու գործառույթները, ինչպես նաև iPhone 6s-ում հնարավոր չէր սենսորային մուտքը: