14 հոկտեմբերի 2017 - 12:58 AMT
Շարապովան հաղթել է Տյանցզինում WTA International կարգի մրցաշարի կիսաեզրափակչում

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան հեշտությամբ հաղթել է չինացի Պեն Շուային Տյանցզինում WTA International կարգի մրցաշարի կիսաեզրափակչում 6:3, 6:1 հաշվով:

Հանդիպումը տևել է 1 ժամ 18 րոպե: Շարապովան 5 էյս է կատարել, 4 կրկնակի սխալ թույլ տվել և օգտագործել 8 բրեյք-փոյնթից 4-ը, գրում է championat.com-ը:

Մրցաշարում հաղթելու դեպքում սա Շարապովայի համար առաջին տիտղոսը կլինի Հռոմ-2015-ից հետո: Եզրափակչում նա կհանդիպի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի հետ: Նախկինում նրանք չեն հանդիպել: