Կատալոնիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ Մադրիդը կարող է ցրել տարածաշրջանային կառավարությունն ու նույնիսկ ձերբակալել նախարարներին: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության արտաքին քաղաքականության գծով խորհրդի ղեկավար Ռաուլ Ռոմեվան:
Նա դրական է պատասխանել այն հարցին, թե կարող են արդյոք հեռացվել պաշտոններից կամ նույնսիկ ձերբակալվել ինքը, կառավարության նախագահը կամ բոլոր անդամները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Անդրադառնալով այն հանգամանքին, թե կարող է արդյոք նման բան տեղի ունենալ ԵՄ-ում՝ նա ասել է. «Դա կարող է տեղի ունենալ, մենք իրոք մտահոգոված ենք: Նման բան ոչ միայն կարող է կատարվել ԵՄ-ում, այլ արդեն կատարվել է: Հիշեք, Կատալոնիայի վարչակազմի 14 ներկայացուցիչ արդեն իսկ ձերբակալվել է և 1-2 գիշեր է անցկացրել ոստիկանությունում»,-ասել է Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը:
Հոկտեմբերի 16-ին Իսպանիայի Ազգային դատական պալատի դատարանը որոշել է կալանքի տակ վերցնել Կատալոնիայի ազգային վեհաժողովի և Omnium Cultural կազմակերպության ղեկավարներ Ժորդի Կուիշարային և Ժորդի Սանչեսին՝ խռովության կոչերի մեղադրանքով: