19 հոկտեմբերի 2017 - 18:51 AMT
Բաշկորտոստանում դատել են հայերի ու ազգային այլ փոքրամասնությունների հանդեպ ատելություն տարածող տղամարդուն

Բաշկորտոստանի դատարանը մեղադրական եղրակացություն է կայացրել հայերի ու այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ ատելություն տարածելու գործով։

Մեղադրյալը «Վկոնտակտե» սոցիալական ցանցում խումբ էր ստեղծել, որտեղ այլազգիների դեմ ատելություն էր տարածում, ծայրահեղական կոչեր անելով։

Բացի ատելություն սերմանելուց, նա մեղադրվել էր նաև մարդկանց խմբի արժանապատվությունը վիրավորելու մեջ։

Մեղադրյալը դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման ու 2 տարի փորձաշրջանի։