20 հոկտեմբերի 2017 - 11:05 AMT
Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է

Հոկտեմբերի 19-ին Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: