Mercedes ընկերությունը թողարկել է Mercedes-Benz G դասի ընթացիկ սերնդի վերջին խմբաքանակը:
Ըստ ընկերության, AMG G 65 Final Edition մոդելի քաշը 2,6 տոննա է, 6-լիտրանոց V12 շարժիչով՝ 2 տուրբիններով:
«Շարժիչն ունի 630 ձիաուժ, կարող է 5,3 վայրկյանում մեծ արագություն բացել, իսկ առավելագույն արագությունը ժամում 230 կմ է»,-ասել են ընկերության գրասենյակում, գրում է NGS.ru-ն:
Մեքենան ունի բրոնզագույն 21-դյույմանոց անիվներ:
Վերջին խմբաքանակը 65 նմուշ է:
2018-ին պետք է թողարկի Gelandewagen-ի նոր սերունդը, սակայն հստակ ժամկետներ, կամ պարամետրեր չեն նշվում: