23 հոկտեմբերի 2017 - 16:38 AMT
Ջիգարխանյանի կնոջ օգնական. Ապահարզանի դեպքում դերասանը կարող է հոսպիսում հայտնվել

Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի օգնականը հայտարարել է, որ ապահարզանի դեպքում դերասանը կարող է հայտնվել հոսպիսում, որտեղ ապրում են ծանր հիվանդություններով տառապող մարդիկ:

«Ես ուզում եմ զգուշացնել բոլոր այն մարդկանց, որոնք տրամադրում են Ջիգարխանյանին Վիտալինայի դեմ՝ չէ որ ապահարզանի դեպքում, նա ուղղակի հոսպիսում կհայտնվի որպես անաշխատունակ մարդ»,-ասել է նա, գրում է Starhit ամսագիրը:

Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի փաստաբանը հաստատել է, որ հայտնի դերասանի ամբողջ ունեցվածքը գրանցված է Վիտալինայի անունով: «Պաշտոնական ամուսնությունից 1 օր առաջ նա սեփականությունն իր վրա է ձևակերպել: Խոսքը 3 բնակարանի մասին է, այնպես որ գույքը համարվում է ոչ թե համատեղ ունեցվածք, այլ պատկանում է միայն նրան»,-ասել է իրավաբանը:

Ջիգարխանյանը մտադիր է պայքարել իր իրավունքների համար և ուզում է դատի տալ կնոջը:

Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր ամենաարժեքավոր բանի՝ թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին:«Նա գրպանել իմ գումարները, իմ տունը չկա՝վաճառել են: Նա ֆանտաստիկ գող է: Եվ սա առաջին անգամը չէ»,-ասել է դերասանը:

Ընթերցեք նաև.Օկսանա Պուշկինա. Ջիգարխանյանը բաժանվում է կնոջից