23 հոկտեմբերի 2017 - 21:42 AMT
ՌԴ-ում ապօրինի ծառահատումների մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Ապօրինի անտառահատումների մեղադրանքով Ռուսաստանի Տոլյատի քաղաքում հայ է ձեռբակալվել։

TLTgorod-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածը 1993 թվականին ծնված ՀՀ քաղաքացի է, որը չունի ՌԴ-ում ժամանակավոր կացության փաստաթուղթ:

Աղբյուրը չի հստակեցնում, թե որքան ծառ է կտրել ձերբակալվածը:

Այս պահին նա օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված ժամանակավոր կալանավայրում է:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 260 հոդվածի՝ (առանձնակի խոշոր չափերի ապօրինի անտառահատում), 3 մասով: