24 հոկտեմբերի 2017 - 11:34 AMT
Մեքսիկացի պատգամավորներն Արցախում են

Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախ:

Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների, հայտնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Ընթերցեք նաև.Մեքսիկացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ