Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես մասնակցել են ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի քվեարկությանը:
Հոկտեմբերի 23-ին հրապարակվեցին The Best FIFA Football Awards մրցանակի 2017 թ. դափնեկրի, ինչպես նաև 2017 թ. լավագույն մարզչի անունները:
Քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը,
Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը լավագույն ֆուտբոլիստներին դասակարգել հետևյալ կերպ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Ջանլուիջի Բուֆոն, Նեյմար:
Լավագույն մարզիչներն են, ըստ Պետրոսյանի, Զինեդին Զիդանը, Դիեգո Սիմեոնեն, Լեոնարդո Ժարդիմը:
Ըստ Հենրիխ Մխիթարյանի լավագույն ֆուտբոլիստներն են՝ Կրիշտիանու Ռոնալդու, Ջանլուիջի Բուֆոն, Նեյմարը:
Լավագույն մարզիչներն, ըստ Մխիթարյանի, Զինեդին Զիդանն է, Մասիմիլիանո Ալեգրին, Լեոնարդո Ժարդիմը:
Հոկտեմբերի 23-ին Լոնդոնի «Պալադիում» թատրոնում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը: «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2017-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:Մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճանաչվել է 2017-ի լավագույն մարզիչ: