Արգենտինա-Ադրբեջան ընկերական հանդիպումը չի կայանա: Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի անդամները չեն ցանակացել խաղալ Ադրբեջանի հետ:
Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբին առաջարկել էին ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հետ: Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) բանակցություններ էր սկսել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նշվում է, որ բանակցություններն ընթանում էին դրական հունով և որոշակի կետի էին հասել:
Սակայն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և մյուս առաջատար ֆուտբոլիստները խանգարել են բանակցությունների հաջող ավարտին, գրում է ԱՊԱ գործակալությունը apasport.az-ի վրա հղումով:
Ասոցիացիան հնարավորություն է տվել արգենտինացի ֆուտբոլիստներին ընտրել 3 թիմի՝ Նիգերիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի, միջև: Ֆուտբոլիստները նախապատվությունը տվել են աֆրիկյան թիմին:
Արգենտինացի փորձագետ Թիմ Մարտինը դա նորմալ է համարում. «Նորմալ է, որ AFA-ն խորհրդակցում է մարզիչների և ֆուտբոլիստների հետ, այդ թվում ավագների: Ֆուտբոլիստներին 3 թիմ էր առաջարկվել՝ Ադրբեջանն ու Ուկրաինան առաջարկվել էին, քանի որ մոտ են Ռուսաստանին, սակայն ֆուտբոլիստներն ընտրեցին Նիգերիան»:
Արգենտինա-Նիգերիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Կրանոդարում: