30 հոկտեմբերի 2017 - 17:49 AMT
Դանակով զինված անձը ներխուժել է Արմավիրի մանկապարտեզ

Արմավիրի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ դանակով անձ է ներխուժել։

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ համապատասխան ահազանգը ստացվել է մանկապարտեզի աշխատակցից։

Ջանոյանը չի մանրամասնել, արդյոք միջադեպի արդյունքում տուժածներ կան։

Ըստ Aysor.am-ի, քաղաքացին բաց է թողել բոլոր պատանդներին՝ բացի մեկից, ընթանում են բանակցություններ։