Դանակով զինված անձը ներխուժել է Արմավիրի մանկապարտեզ

Դանակով զինված անձը ներխուժել է Արմավիրի մանկապարտեզ

PanARMENIAN.Net - Արմավիրի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ դանակով անձ է ներխուժել։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ համապատասխան ահազանգը ստացվել է մանկապարտեզի աշխատակցից։

Ջանոյանը չի մանրամասնել, արդյոք միջադեպի արդյունքում տուժածներ կան։

Ըստ Aysor.am-ի, քաղաքացին բաց է թողել բոլոր պատանդներին՝ բացի մեկից, ընթանում են բանակցություններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---