31 հոկտեմբերի 2017 - 11:11 AMT
Մոուրինյո. Երկրպագուները վճարել են տոմսերի համար և ում հասցեին ասես կարող են սուլել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ակումբի երկրպագուների պահվածքը «Տոտենհեմի» հետ խաղում: Երկրպագուները սուլոցներով են դիմավորել Անտոնի Մարսյալին, որը փոխարինել է Մարկուս Ռեշֆորդին և դարձել այդ խաղի միակ գոլի հեղինակը:

«Մանչեսթեր Յունայթեդ»- «Տոտենհեմ» հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով:

«Երկրպագուները վճարում են տոմսերի համար, ուստի կարող են անել այն ամենն, ինչ ցանկանում են: Նրանք կարող են սուլել այն ֆուտբոլիստի հասցեին, որն արժանի չէ դրան: Նրանք կարող են սուլել ֆուտբոլիստին, որը ջանասիրաբար աշխատում է, ուղղակի այն պատճառով, որ խաղը նրա օգտին չի դասավորվում: Չէ որ նրանք վճարել են տոմսերի համար»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է Eurosport-ը:

Նա հավելել է, որ երկրպագուներին թույլատրված է անել ամեն ինչ: «Նրանք կարող են սուլոցներով դիմավորել մարզչին, ում ուզենան: Այստեղ ես խնդիր չեմ տեսնում»,-ասել է նա: