1 նոյեմբերի 2017 - 11:36 AMT
ՀՀ տղամարդկանց հավաքականը շախմատի ԵԱ-ում 5-րդ տուրից առաջ բաժանում է 1-3-րդ տեղերը

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հինգերորդ տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Հունգարիայի և Խորվաթիայի հավաքականների հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Նոյեմբերի 1-ին հայ շախմատիստները կխաղան Հունգարիայի ընտրանու հետ:

Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցնում է 6-րդ տեղը և նոյեմբերի 1-ին կայանալիք հինգերորդ տուրում կխաղա Վրաստանի հետ:

Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Նիդերլանդների թիմին:

Ի պատասխան Սերգեյ Մովսեսյանի պարտությանը, Հայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը վերջին երկու խաղատախտակների առջև հաղթանակ գրանցեցին: Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ ոքի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը նվազագույն 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Հունաստան-1-ի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Մարիա Գևորգյանը չորրորդ խաղատախտակի առջև վաստակել է հաղթական միավորը: